ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինքնասպան եղած գործարարի գործով երկու տարի անց նոր հանգամանքներ են ի հայտ գալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի փետրվարի 16-ին իր առանձնատանը ինքնասպան եղած գործարար Աբրամ (Համլետ) Ամիրխանյանի գործով կրքերը դեռ չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթին հասյտնի դարձավ, որ գործարարի ինքնասպանության գործը ազգային անվտանգության ծառայությունից տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի վարչություն` հետագա քննությունը իրականացնելու համար:

Ինքնասպանությունից երկու տարի անց

Ինչեւէ, ինչպես ցույց են տալիս զարգացումները, գործարարի ինքնասպանությունից երկու տարի անց իրավիճակ է փոխվում: Այս օրերին դատարաններում կասեցվում են բոլոր այն քաղաքացիների հայցերը, որտեղ պատասխանող կողմ է հանդես գալիս ինքասպան եղած գործարարի ընկերությունը՝ «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ն: Մասնավորապես օրերս կասեցվել էր ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայցը ընդդեմ ինքնասպան եղած գործարարի ընկերության:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում գործով փաստաբանները հայտնեցին, որ կասեցման պատճառը եղել է ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործը, այսինքն՝ մինչեւ նույն թեմայով հարուցված քրեական գործի քննությունը չավարտվի, քաղաքացիական գործերին ընթացք չի տրվի: Ավելին՝ փաստաբանները մեզ հետ զրույցում նշեցին, թե չեն բացառում, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով համապատասխան որոշումն իր ազդեցությունը չունենա դատարան դիմած անձանց հայցերի վրա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան, Էդգար Բաղդասարյան




Լրահոս