ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի ղեկավար, փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանի ասուլիսը:
ԹԵՄԱ – Սպիտակի երկրաշարժի տարելիցին ընդառաջ. «Արատակարգ ակումբ»-ը համախմբում է երկրի ամբողջ լրատվական դաշտը, հասարակական ու միջազգային կազմակերպություններին:
***
Դեկտեմբերի 5–ին, ժամը 11:30 –ին Sputnik Արմենիամամուլի կենտրոնում կկազմակերպվի ասուլիս` նվիրված 1988 թվականի Սպիտակի երկրաշարժին։
Ասուլիսի բանախոսն է
Փրկարարական ու վերականգնողականաշխատանքների ղեկավարներից մեկը` ՎլադիմիրՄարգարյանը, որն այդ տարիներին զբաղեցնում էրՀայկական ԽՍՀ Պետշինի փոխնախագահիպաշտոնը։
Քննարկման թեման`
Ինչպես էին կազմակերպվելփրկարարական և վերականգնողականաշխատանքները երկրաշարժին հաջորդած ծանրօրերին»։ Բանախոսը կխոսի նաև երկրաշարժի հետևանքներիվերացմանն ուղղված աշխատանքների մասին։
***
Դեկտեմբերի 5–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:
ԹԵՄԱ` Նախիջևանում ընթացող զորավարժությունները. վերջերս Բաքվում հանդիպել են Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարները եւ քննարկել ղարաբաղյան հակամարտության հարցը. ԼՂՀ հարցում Ալիեւի եւ Չավուշօղլուի վերջին հայտարարությունները. ղարաբաղյան խնդրի լուծման հարցում Թուրքիայի միտումները՝ վտանգներն ու հետեւանքները:
***
Դեկտեմբերի 5-ին` ժամը 12.00-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում` Խորհրդային միության մարշալ, ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի արձանի մոտ, տեղի կունենա անվանի զորահրամանատարի ծննդյան 120-րդ
տարեդարձին նվիրված տոնական միջոցառում: Միջոցառմանը կմասնակցեն ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, ազառամարտիկներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ: