06.12.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Դեկտեմբերի – 6 ին ժամը 12:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը կխոսի լաբորատոր փորձաքննության ենթարկած սառեցված հավի մսի արդյունքների մասին ինչպես նաև կանդրադառնա դրանց վտանգավորությանը` «Վտանգավոր թրջնամիս շուկայում»:

***

դեկտեմբերի 6-ին, ժամը 10:00-ին Էլիտ պլազա բիզնես կենտրոնում ( հասցե՝ Մ. Խորենացի 15), տեղի կունենա բիզնեսին խոչընդոտող հիմնական խնդիրների լուծմանն ուղղված կոնֆերանս, որը կազմակերպել է Հայաստանի գործատուների հանրապետական միությունը, Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:

Կոնֆերանսին մասնակցելու են ՀՀ ֆինանսների, Աշխատանքի և սոցիալական հարցերի, տնտեսական զարգացման և ներդրումների, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Կրթության և գիտության նախարարությունների ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, Միջազգային կազմակերպությունների և դեսպանատների ներկայացուցիչներ:




Լրահոս