
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանն ազատվել է աշխատանքից:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
«Հայկազ Բաղմանյանը զեկուցագիր է ներկայացրել զորացրվելու մասին՝ իմ հորդորով»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Հարցին, թե որն է եղել գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին աշխատանքից ազատելու հիմքը, պաշտպանության նախարարը պատասխանեց. «Աշխատանքային մի շարք պարտականությունների չկատարումը»: