ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը դատի է տվել Ներքին գործերի նախարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԳՇ պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանը դիմել է վարչական դատարան եւ պահանջում է 15.01.2024թ. որոշումն անվավեր ճանաչել։

Նշենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 15-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի հանձնարարականով վարչական պատասխանատվության է ենթարկվել ՀՀ Պաշտպանության նախարարության գլխավոր շտապի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Mercedes 222 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապան քաղաքի «Բաղաթաղ» թաղամասում ավտոմեքենան վարում է առանց ամրագոտու։
Պարեկները կանգնեցնում են Mercedes-ը և վարորդին հայտնում են, որ պետք է ենթարկվի վարչական պատասխանատվության՝ ամրագոտի չկապելու համար։

Քնար Մանուկյան




Լրահոս