ՀԱՐՑ. Ես ուզում եմ հասկանալ կտակի եւ նվիրատվության տարբերությունը: Ո՞րն է նվիրատվությունը, եւ ո՞րն է կտակը:
Մարգարիտա Եղիազարյան (51 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Եղիզարարյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ նվիրատվության պայմանագրի դեպքում գույքը նվիրառուին է փոխանցվում նվիրատվության պայմանագրի վավերացման եւ լիազոր մարմնում սեփականության իրավունքի գրանցման պահից, իսկ կտակի դեպքում կտակարարի, այսինքն՝ ժառանգատուի մահվանից հետո ժառանգությունը ձեւակերպելու եւ լիազոր մարմնում սեփականության իրավունքի գրանցման պահից:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ նվիրատվության պայմանագիրը կնքվում է գրավոր: Անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման: Ի դեպ, նվիրառուն իրավունք ունի մինչեւ նվերն իրեն հանձնելը ցանկացած պահի հրաժարվել դրանից: Այդ դեպքում նվիրատվության պայմանագիրը համարվում է լուծված: