
ՖԻԲԱ-ն հրապարակել է բասկետբոլի ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականն առաջադիմել է 6 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 89-րդ տեղը:
Եվրոպայի 2021 թվականի նախընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը նոյեմբերին անցկացրել է 2 հանդիպում: Նրանք հաղթել էին Ալբանիային, իսկ Երևանում 71:78 հաշվով զիջել էին Դանիայի ընտրանուն: