Միջազգային Ֆիթչ վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից այս տարի թողարկված 5 մլն ԱՄՆ դոլարի պարտատոմսերին շնորհել է «B+» երկարաժամկետ վարկանիշ։
Թողարկված պարտատոմսերի վարկանիշը հավասարեցված է այս տարի մայիսին բանկին շնորհված երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի «B+» կայուն հեռանկարով (long-term Issuer Default Rating IDR) վարկանիշին։
Վարկանիշը սահմանելիս վարկանիշային գործակալությունը հաշվի է առել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի բացարձակ առաջատար դիրքը գյուղատնտեսության ֆինանսավորման ոլորտում, ինչպես նաև իրացվելիության և կապիտալիզացիայի բարձր մակարդակը:
Fitch Ratings գործակալության կողմից ստացված վարկանիշային գնահատականը հնարավոր ամենաբարձրն է ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերությունների համար:
Բանկի կողմից թողարկված պարտատոմսերը ունեն 5,5% տարեկան եկամտաբերություն և շրջանառության մեջ են լինելու մինչև 2020 թվականը։