«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը հայտարարում է աշխատանքի ընդունելություն Սոթքի հանքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը հայտարարում է աշխատանքի ընդունելություն Սոթքի հանքում։ Նոր թափուր աշխատատեղերը, թվով 135 հետևյալն են՝  100 ավտոինքնաթափի վարորդ, 10 հորատող հաստոցի մեքենավար, 5 էքսկավատորի մեքենավար, 5 բուլդոզերի մեքենավար և  15  սարքավորումներ վերանորոգող տեխնիկական կազմի աշխատող։

Նախապատվության կարգով կդիտարկվեն այն դիմողները, որոնք աշխատում են «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության կապալառու «Ակնաձոր» ընկերությունում։

Բոլոր ցանկացողներին խնդրում ենք դիմումը/ինքնակենսագրությունը ներկայացնել Սոթքի հանքի կադրերի բաժին:

Ընկերությունում արդեն սկսվել են մշտական աշխատանքի ընդունելության հարցազրույցները վերը նշված աշխատատեղերի համար։

Կոնտակտային տվյալներ

Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ,  Ք․Վարդենիս

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ

Սոթքի հանք

Հեռ։ 010 28 92 14

Email: [email protected]




Լրահոս