«Չորրորդ իշխանություն» թերթը գրում . ««ՉԻ» տեղեկություններով՝ Կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ձգտում է նախարար դառնալ: Ինչպես հայտնի է առաջիկայում միավորվելու են նրա ղեկավարած վարչությունը և Կադաստրի պետական կոմիտեն:
Միավորված կառույցի ղեկավար դառնալու համար Արման Սահակյանը ձգտում է արժանանալ Սերժ Սարգսյանի «դաբրոյին», ինչպես նաև ամեն ինչ անում է, որպեսզի կառավարությունում ևս նկատեն իրեն ու հաշվի առնեն իր թեկնածությունը: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ կառավարությունում սակայն Արման Սահակյանին հասկացրել են, որ պետք չէ ժամանակից առաջ ընկնել ու ջուրը չտեսած բոբիկանալ»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: