Կառավարությունը դեռևս լռում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը դեռեւս պաշտոնապես չի պատասխանել Վանաձորի ավագանու լիազորությունների դադարեցման եւ արտահերթ ընտրությունների անցկացման պահանջի շուրջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, Վանաձորի քաղաքապետի նախկին թեկնածու Քրիստ Մարուքյանը նշեց, որ նախատեսված երկու շաբաթը վաղուց անցել է, սակայն կառավարությունից գրավոր պատասխան այդպես էլ չեն ստացել:

Ընդգծենք սակայն, որ նախօրեին այս հարցին խորհրդարանում անդրադարձել էր ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ նշելով, թե Վանաձորի ավագանու լիազորությունները վերանայելու անհրաժեշտություն չի տեսնում: Չնայած բանավոր հայտարարություններին՝ «Լուսավոր Հայաստանը» սպասում է կառավարության գրավոր պատասխանին:




Լրահոս