ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, բնապահպանական եւ բնօգտագործման վճարների հաշվարկի ներկայացման վերջնաժամկետը ե՞րբ է սահմանված: Մինչեւ ե՞րբ կարելի է վճարներ կատարել:
Մարինե Մովսիսյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճարողների կողմից վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները երկու օրինակից ներկայացվում են համապատասխան լիազոր մարմին գրանցման` մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, եթե նույն օրենքով այլ կարգ սահմանված չէ:
Գրանցված հաշվարկ-հաշվետվությունների երկրորդ օրինակները վճարողները վերոնշյալ ժամկետներին հաջորդող 5 օրվա ընթացքում ներկայացնում են համապատասխան հարկային մարմին:
Պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ բնապահպանական եւ բնօգտագործման վճարներ վճարողների կողմից համապատասխան վճարի գծով սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում դրանց ճշտման արդյունքներով կարող են ներկայացվել ճշտված հաշվարկ-հաշվետվություններ, որոնց հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանի համար պարտավորությունների վերահաշվարկ: