ՀՀԿ-ի ներսում 2018-ին իշխանության ղեկին մնալու պայքարն ընթանում է նաև հանձնարարականների մակարդակով. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «2018 թվականը դեռ չսկսված՝ վարչապետ Կարեն Կարապետյանը եկող տարվա համար 14 կետից բաղկացած հանձնարարականներ է տվել մարզպետներին: Նա պատվիրել է մինչև տարեվերջ մշակել ու տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացնել յուրաքանչյուր մարզի տարեկան գործունեության ծրագիրը, որում առնվազն պետք է ներառվեն իր կողմից առաջադրված 14 ուղղությունները կամ ցուցանիշները:

Գուցե Կ. Կարապետյանն այդ նախաձեռնությամբ դեմ է դուրս գալիս իր իսկ կուսակցությանը՝ մարզպետների մոտ փոխելով առաջնահերթությունները: Ամեն դեպքում ակնհայտ է, որ ՀՀԿ-ի ներսում 2018-ին իշխանության ղեկին մնալու պայքարն ընթանում է նաև հանձնարարականների մակարդակով»:

Առավել մանրամասն ` «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս