Ո՞րն է կառավարության առատաձեռնության գաղտնիքը. ցնցող իրադարձություն` պետական բյուջեի ընդունման ժամանակ. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ ԱԺ-ն ընդունեց 2018թ. Հայաստանի բյուջեն: Բյուջեի ընդունմանը կողմ քվեարկեցին ՀՀԿ-ական պատգամավորները, դեմ՝ «Ծառուկյան» դաշինքն ու «Ելք»-ը: Հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման և ընդունման ժամանակ տեղի ունեցավ հիրավի ցնցող իրադարձություն, ինչպիսին տեղի չէր ունեցել անկախ Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում, բոլոր տարիների բյուջեների ընդունման ժամանակ:

Կառավարությունը որոշել էր ընդառաջել առանձին վերցրած մեկ պատգամավորի միանգամից երեք առաջարկներին: Բայց հարցը միայն այն չէ, որ կառավարությունը որոշել է ընդունել այդ պատգամավորի բոլոր առաջարկները, հարցն այդ առաջարկների ընդհանուր գումարն է՝ 2 մլրդ 38 մլն դրամ: Այս գումարի չափը պատկերացնելու համար ասենք միայն, որ այն ավելին է, քան ամբողջ Հայաստանի գիտությանը հատկացված գումարը, ավելի պատկերավոր ասած՝ Հայաստանի բյուջեի 1,5 տոկոսը: Ո՞րն է կառավարության առատաձեռնության գաղտնիքը, ո՞վ է այդ 2 մլրդ-ի հասցեատերը, ո՞ւմ են իրականում բաժին հասնելու այդ փողերը»:

Առավել մանրամասն ` «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս