
Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլին հայտարարել է անժամկետ հացադուլ սկսելու մասին: Այս մասին հաղորդել է փաստաբան Ռուսլան Չեռնոլուցկին:
«Նա (Սաակաշվիլին) հայտարարում է անժամկետ հացադուլ սկսելու մասին, ինչպես նաև ասում է, որ հարկադրաբար ուտելուց ևս հրրաժարվում է»,- հայտարարել է Ռուսլան Չեռնոլուցկին Ուկրաինայի Անվտանգության ծառայության շենքի մեկուսարանի պատերի մոտ:
Եթե Սաակաշվիլիի հանդեպ ընդունվի կալանավորումը 60 օրով դադարեցնելու միջոցառում, նա կշարունակի հացադուլը՝ հավելել է փաստաբանը: