
Դեկտեմբերի 9-ին 89 տարեկանում մահացել է թատրոնի ու կինոյի հայտնի դերասան Լեոնիդ Սերգեյի Բրոնեւոյը։ Այս մասին հայտնել է մոսկովյան «Լենկոմ» թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր ժամը 7։30-ին մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լեոնիդ Սերգեյի Բրոնեւոյը»,- ասել է Վարշավերը։
Հոգեհանգստի ու հուղարկավորության օրը հայտնի կդառնա ավելի ուշ։