«Ժողովրդական» և «վաստակավոր» գործիչների կոչումները կչեղարկվեն. նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ներկայիս օրենսդրությամբ սահմանված են 17 պատվավոր կոչումներ»:

Այս մասին այսօր՝ ԱԺ-ում Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին օերնքում և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը ներկայացնելու ժամանակ ասաց Արդարադատությունների նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը հավելելով. «Դրանց մեջ միայն մշակությանի ոլորտի համար նախատեսված պատվավոր կոչումներ են՝ «Ժողովրդական արտիստ»-ի, «Ժողովրդական նկարիչ»-ի, «Վաստակավոր նկարիչ»-ի, «Արվեստի վաստակավոր գործիչ»-ի, «Մշակույթի վաստակավոր գործիչ»-ի, կան նաև «Տնտեսության վաստակավոր աշխատող»-ի, «Վաստակավոր մանկավարժ»-ի, «Վաստակավոր բժիշկ»-ի և այլնին վերաբերող»:

Ըստ Արմենուհի Հարությունյանի՝ այս պատվավոր կոչումների շնորհումը ներկայումս բացասական ազդեցություն է ունենում առանձին մասնագիտական ոլորտներում առողջ մրցակցության, արժանիքային առաջընթացի, բարոյահոգեբանական մթնոլորտի վրա:

«Իսկ Կառավարությունը քաղաքականությունը ներկայումս ուղղված է առանձին մասնագետների խրախոսւմանը չափելի և կոնկրետ արդյունքների վրա հենված գործիքակազմով, օրինակ վարկանիշային համակարգեր ստեղծոլով, ոլորտային մրցանակաբաշխություններ իրականացնելով: Անհատ մասնագետներին պատվավոր կոչումների շնորհմամբ խրախուսելու գործիքակազմը Կառավարության ներկայիս քաղաքականությունից չի բխում և չի ծառայում իր նպատակին: Ավելին՝ միջազգային փորձն էլ ցույց է տալիս, որ միջազգային փորձն էլ ցույց է տալիս, որ առաջադեմ երկրներում «պատվավոր» կոչումների ինստիտւտ առհասարակ առկա չէ»,- նշեց Հարությունյանը:




Լրահոս