12.12.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Մամուլի ազգային ակումբը «Աշխարհը և մենք» ծրագրի շրջանակներում, երեքշաբթի՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 11-ին լրագրողներին հրավիրում է հանդիպման Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան ԺՈՆԱԹԱՆ ԼԱՔՈԹԻ հետ: Թեմաներ՝ «Հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկան և զարգացման հնարավորությունները»,
«Հայաստանի եվրոպական հեռանկարները», «2018թ. Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի համաժողովին ընդառաջ»: Հանդիպումը կկայանա Մամուլի ազգային ակումբում:

***

Դեկտեմբերի  12–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Եփրատ» ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ, թուրքագետ Գևորգ Պետրոսյան:

ԹԵՄԱ՝   Թուրքիան՝ 2017-ին. անցնող տարվա ամփոփում.  անդրադարձ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին:

***

Դեկտեմբերի – 12  ին  ժամը 11:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում  տարածաշրջանային հարցերի փորձագետ Մուշեղ Խուդավերդյանը կխոսի ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչման և տարածաշրջանի լարվածության մասին, ինչպես նաև կանդրադառնա մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակի ազդեցությանը Հայաստանի Հանրապետության վրա:

***

Դեկտեմբերի – 12  ին  ժամը 12:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում  բնապահպան , «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը, կենդանապաշտպան Կարինե Փանոսյանը և «Փրո Փոուզ» կենդանապաշտպան բորեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը կխոսեն կենդանիների պաշտպանության միջազգային օրվա մասին, կանդրադառնան նաև Հայաստանում անօթևան կենդանիների պաշտպանության վիճակին, շրջական միջավայրի անապատացմանը և ցրտահարություններին:

***

Դեկտեմբերի 12-ին, ժամը 11.00-ին, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը Մամուլի ազգային ակումբում հանդես կգա մամուլի ասուլիսով: Ասուլիսի թեմաներն են՝ հայ-ֆրանսիական հարաբերություններ, ՀՀ-ԵՄ հարաբերություններ, Ֆրանկոֆոնիա :

***

Ս.թ. դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի մամուլի ասուլիսը:

Ասուլիսի ընթացքում նախատեսվում է ստորագրել հուշագրեր «Համակցված ուղղության կենդանիների ցեղատեսակների պահպանում և զարգացում Արևելյան Եվրոպայի երկրներում» և «Կովկասի և Կենտրոնական Ասիայի ընտրված երկրներում պարենային ապահովությանը և սնուցմանն ուղղված կարողությունների հզորացում» ծրագրերի շրջանակում:

Առաջին ծրագրով նախատեսվում է միջոցներ ձեռնարկել համակցված ուղղության ցեղերի խոշոր եղջերավոր կենդանիների գենետիկ բազմազանության ու պահպանման համար: Երկրորդ ծրագրի նպատակն է ձևավորել նպաստավոր միջավայր պարենային ապահովության, սնուցման և բնակչության ամենախոցելի խմբերի սոցիալական պաշտպանությունը խթանելու համար:

***

Դեկտեմբերի 12-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս։

Թեման՝  «Հայաստանի Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ իրականացվելիք միջոցառումների շարքը Սփյուռքում»։

Բանախոսներն են՝

Շահան Գանտահարյան – Շահան Գանտահարյան «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Կիրո Մանոյան  – ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու
***




Լրահոս