
Դեկտեմբերի 12-ին, ժամը 00.27-ին, ՀՀ ՏԿ ԱԻՆ «911» ծառայությունից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ այրվում է Գյումրիի Շիրակացու փողոցի թիվ 97 տան դիմաց գտնվող տնակը:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժ.01.50-ին, մարտական 1 հաշվարկի ուժերով:
Տնակում հայտնաբերվել է տանը միայնակ բնակվող, 1952 թ. ծնված Գեորգի Ստեփանաձեի դիակը` այրված վիճակում:
Նախնական տվյալների համաձայն` հրդեհն առաջացել է գազաբալոնից:
Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն: