
Հայաստանում ֆրանսիական համալսարանը համալրվելու է եւս մեկ ֆակուլտետով:
Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը: Նրա խոսքով՝ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի նոր ֆակուլտետի բացումը պայմանավորված է հայաստանյան աշխատաշուկայում այս ոլորտի մասնագետի մեծ պահանջարկի հետ:
«Շատ են ֆրանսիական այն կազմակերպությունները, որոնք իսկապես ցանկանում են սերտացնել համագործակցությունը Հայաստանում այս ոլորտներում գործունեություն իրականացնող ձեռնարկությունների հետ: Բացելով նոր ֆակուլտետ՝ մեր նպատակն է օժանդակել Հայաստանին, որպեսզի այն լիովին կարողանա դրսեւորել այս ոլորտում իր կարողություններն ու գիտելիքները:
Մեր նպատակն է հայաստանյան աշխատաշուկային առաջարկել բավականին կոմպետենտ, ֆրանկոֆոն, նաեւ այլ լեզուներով հաղորդակցվող մասնագետների»,-եզրափակեց նա: