14.12.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը դեկտեմբերի 14-ին, ժամը 18:00-ին սիրով հրավիրում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահ ( երկրորդ հարկ)՝ հանդիսավոր ընդունելության։  Ընդունելության առիթը կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի և Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի՝ «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությանը ներկայացվելն է։

Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ» ստեղծագործությունը ներկայացված է «Գրեմմի»-ի երկու անվանակարգերում՝ «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն»:

Դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը երգիչ Դմիտրի Խվորոստովսկու հետ «Գրեմմի»-ի թեկնածու է «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ»  անվանակարգում ներկայացված «Սվիրիդով. հեռացող Ռուսաստան» սկավառակի համար։

Միջոցառմանը հրավիրված են «Գրեմմի»-ի թեկնածուներ Մանսուրյանը և Օրբելյանը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, արվետագետներ և քաղաքական գործիչներ:

***

Դեկտեմբերի 14-ին, ժամը 11.30-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա եռակողմ հանդիպում՝ ՀՀ սփյուռքի նախարարի, Կիպրոսի Հանրապետության նախագահի հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքի գլխավորած պատվիրակությունների միջև (Հասցե՝ Վ.
Սարգսյան 3, 8-րդ հարկ): Կքննարկվեն հետագա համագործակցության հարցեր:

***

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ Արթուր Ղազարյանը:

ԹԵՄԱ՝  ԵԽԽՎ  նախագահ է  ընտրվել Ստելլա Կիրիակիդեսը.  նոր նախագահի ներկայությունը Հայատանի  համար որքանով է  շահեկան. Սարգսյան-Ալիև  հնարավոր հանդիպման  սպասելիքներն ու զարգացման հեռանկարները. ԼՂՀ հիմնահարց:

***

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի ասուլիսը:

ԹԵՄԱ – Մերձավորարևելյան վերջին զարգացումները. ռուսական զինվորականների խմբերի դուրս բերումը Սիրիայից, Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշմանը միջազգային դերակատարների, արաբական երկրների արձագանքն ու դրա հետևանքները: Էրդողանի կողմից Երուսաղեմը որպես Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելու հայտարարությունն ու դրա հնարավոր հետևանքները:

***

Դեկտեմբերի 14-ին, ժ. 14.30-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կկայանա Մոսկվա-Երևան տեսակամուրջ՝ ֆուտբոլի ռուսաստանցի հայտնի մեկնաբան, «Հենրիխ 22-րդ»ֆիլմի հեղինակ Նոբել Առուստամյանի մասնակցությամբ։

  • Տրանսֆերային ձմեռային պատուհանի ընթացքում ո՞ր ակումբ կարող է տեղափոխվել Հենրիխ Մխիթարյանը:
  • Ո՞րն է մոսկովյան «Արարատի» հնարավոր բարձունքը:
  • Արդյոք կարո՞ղ են մեծահարուստները փրկել հայկական ֆուտբոլը:

***

Դեկտեմբերի 14-ին, ժամը 14:00-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության շենքում (հասցե՝ Կոմիտասի 49/2, 1-ին հարկ) տեղի կունենա մամուլի ասուլիս: ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը կներկայացնի վերջին շրջանում իրականացված պետական վերահսկողության, այդ թվում՝ ներմուծված թռչնամսի շուկայում կատարված ուսումնասիրության արդյունքները:




Լրահոս