ԵՊՀ ռեկտորը հայագիտության բնագավառում վտանգներ է տեսնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայագիտական հետազոտությունների բնագավառում որոշակի հետընթաց կա:
Սփյուռքի նախարարությունում Հայկազյան հայագիտական հանդեսի 37-րդ համարի շնորհանդեսի ժամանակ, «Արմենպրեսի»-ի հաղորդմամբ, այս մասին ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նրա խոսքով` հայ հայագետները շատ դժվար, դաժան եւ շատ կարեւոր պայքար ունեն իրականացնելու, ինչ-որ ձեւով չեզոքացնելու այն ահավոր վտանգները, որ կախված են հայագիտության եւ, վերջին հաշվով, հայ ժողովրդի ինքնության, նրա ապագայի վրա: «Ի հակառակ մեզ, մեր ոխերիմ բարեկամներն ամբողջ աշխարհի համալսարաններում հակահայկական գործունեություն են ծավալում:

Ես կարծում եմ, որ ինքնահաստատման եւ կազմակերպման մեր բոլոր ցանկությունները պետք է վերջապես գործնական ելքեր ունենան. նկատի ունեմ հայրենիքի եւ սփյուռքի միավորման խնդիրը ոչ միայն գաղափարապես, այլեւ աշխատանքի մեջ»,- ասաց նա:

ԵՊՀ ռեկտորը նշեց, որ արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանում ստեղծվել է հայ պատմագետների միությունը, որն իր առջեւ դրել է հենց այդ խնդիրը` պայքարելու համար այն արհավիրքների դեմ, որ այսօր գոյություն ունեն հակահայագիտական ոլորտում: «Այդ տագնապները չափազանցված չեն»,- հավելեց Արամ Սիմոնյանը:




Լրահոս