Դեկտեմբերի 15-ին, ժամը 15:00-ին, «Արմենիա» Մարիոթ հյուրանոցի «Էրատո Թագուհի» շքասրահում կկայանա Եվրոպական բիզնես ասոցիացիայի 2-րդ գագաթնաժողովը, որին ներկա կլինեն Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար պարոն Պյոտր Սվիտալսկին, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, կառավարության, դեսպանատների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Գագաթնաժողովին կհաջորդի «Արարատ» շքասրահում Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ ընդունելություն և հյուրասիրություն ասոցիացիայի անդամների, բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ։ Ներկայացվելու են ԵՄ երկրների Սուրբ Ծննդյան և ամանորյա տոնակատարությունների ավանդույթները, երգն ու պարը։
***
Դեկտեմբերի 15-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են Հայք համալսարանի նախագահ Արմեն Նալբանդյանը, փաստաբան Արթուր Գրիգորյանը և համալսարանի դասախոս Մարիա Բաղդասարյանը: ԹԵՄԱ՝ տարածքի սեփականատերն՝ ընդդեմ Հայք համալսարանի:
Ժամը 12:00՝ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: ԹԵՄԱ՝ Տարեվերջյան ամփոփ դիտարկումներ տարածաշրջանային գործընթացների և հնարավոր զարգացումների վերաբերյալ:
Ժամը 13:00՝ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: ԹԵՄԱ՝ 2017 տնտեսական տարվա հիմնական բնորոշիչները. թվեր և միտումներ:
***
Դեկտեմբերի 15-ին ժամը 11.00-ին ՀԱՊԿ և ԵՎՐԱԶԵՍ Ակադեմիան կազմակերպում է կլոր սեղան-քննարկում <Եվրասիական տնտեսական միություն. 2 տարիների արդյունքները> թեմայով:
Քննարկմանը կմասնակցեն Հայաստանի Հանրապետությունում ԵԱՏՄ անդամ երկրների դիվանագիտական կառույցների ղեկավարներ, ՀՀ Ազգային ժողովի և կառավարության ներկայացուցիչներ, գիտնականներ, փորձագիտական հանրույթի անդամներ:
Քննարկման ընթացքում կիրականացվի անցած երկու տարիների վերլուծություն և արդյունքում կներկայացվեն տեսակետներ Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքի սահմանակից տարածաշրջանում ԵԱՏՄ հնարավորությունների ընդլայնման և առավել արդյունավետ իրացման վերաբերյալ մոտեցումներ:
Քննարկումը տեղի կունենա ՀԱՊԿ և ԵՎԱՐԶԵՍ Ակադեմիայի շենուքում Մխիթար Հերացի 2 հասցեում, առաջին հարկ
***
Դեկտեմբերի 15-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս։