Երբ մենք խոսում ենք աստղերի կյանքի մասին, ապա անպայման պատկերացնում ենք շքեղություն, լիմուզին և կարմիր գորգ: Իսկ իրականում նրանցից շատերը նախընտրում են վարել գրեթե սովորական կյանք, հաճախ օգտվում են հասարակական տրանսպորտից, հաճախում են սովորական խանութներ և չեն տառապում աստղային հիվանդությամբ:
AdMe.ru-ն ներկայացնում է այն աստղերին, ում կարող եք հեշտությամբ հանդիպել փողոցում զբոսնելիս:
Ռիհաննա
Ռիհաննան ծնվել է Բարբադոսում՝ հասարակ բազմազավակ ընտանիքում և նույնիսկ աստղային կյանքը չի փոխել նրա հասարակ կերպարը: Նա հաճախ է շփվում երկրպագուների հետ համացանցում, սիրում է ժամերով նստել հեռուստացույցի դիմաց, պատրաստում է ազգային ուտեստներ և հաճախ օգտվում հասարակական տրանսպորտից:
Էնն Հեթեուեյ
Նա ինքն իր մասին ասում է, որ հասարակ աղջիկ է միջին դասից, ով մեծացել է Նյու-Ջերսիում և մշտապես այդպիսին էլ կմնա: Նրան կարելի է ոչ մեկ անգամ հանդիպել մետրոյում:
Դրյու Բերիմոր
Դրյու Բերիմորը փառքի հասել է շատ վաղ տարիքում, այնպես որ նա արդեն հաղթահարել է աստղային հիվանդության շրջանը: Նա այժմ վարում է շատ հասարակ կյանք, հաճախ է համացանցում տեղադրում իր լուսանկարներն առանց դիմահարդարման:
Դակոտա Ֆեննինգ
Նա մյուսների պես ալկոհոլը չի չարաշահել, թմրանյութեր չի օգտագործել, այլ դպրոցն ավարտել է գերազանցությամբ: Նրան հաճախ կարելի է հանդիպել մետրոյում:
Մայքլ Դուգլաս
Նա հայտնի է իր հասարակ կյանքով և պահվածքով: Նա չի վազում շքեղության հետևից և հաճախ է դստերը մետրոյով դպրոց տանում:
Քեթի Հոլմս
Նա կարող է գլուխ գովալ մետրոյում ամենաշատ լուսանկարներ ունենալով: Այնտեղ կարող եք նրան հանդիպել և միայնակ, և դստեր հետ:
Ջենիֆեր Լոպես
Նա ևս հասարակ ընտանիքից է սերում: Նա բարձունքի է հասել աշխատասիրության և նպատակասլացության շնորհիվ: Նա առողջ կենսակերպ է վարում, շատ աշխատում է, թմրանյութ չի օգտագործում: