ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` աշխատող կանանց հղիության եւ ծննդաբերության արձակուրդ ի՞նչ տեւողությամբ է տվում։
Լուսինե Մաթեւոսյան (30 տարեկան, տնտեսագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Մաթեւոսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ աշխատող կանանց տրամադրվում է հղիության եւ ծննդաբերության արձակուրդ`
1) 140 oր (70 oր` հղիության, 70 oր` ծննդաբերության).
2) 155 oր (70 oր` հղիության, 85 oր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության դեպքում.
3) 180 oր (70 oր` հղիության, 110 oր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:
Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին եւ կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չoգտագործված oրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի oրերին: (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդված)։
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր), տատի, պապի կամ այլ հարազատի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչեւ երեխայի երեք տարեկան դառնալը: Նշենք, որ արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս:
Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ: Ի դեպ, արձակուրդի ընթացքում պահպանվում է աշխատողի աշխատատեղը (պաշտոնը)` բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված դեպքերի. այն է՝ կազմակերպության լուծարման դեպքում;
գործատուի սնանկ ճանաչվելու դեպքում;
արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական եւ աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման, ինչպես նաեւ արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում;
աշխատողի զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում եւ այլն։