Հարց քաղաքացիներից` իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցում կատարելու համար ի՞նչ ժամկետ է սահմանված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցում կատարելու համար ի՞նչ ժամկետ է սահմանված: Քանի՞ օրում է իրականացվում այդ գործընթացը:

Գրիշա Մարգարան (54 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Մարգարյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ պետական գրանցումը իրականացվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում` բացառությամբ, եթե անձը օգտվում է նմուշային ձեւերից, որի դեպքում պետական գրանցումն իրականացվում է անմիջապես:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարութուն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համար անհրաժեշտ են անձը հաստատող եւ պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթեր: Ի դեպ, առեւտրային կազմակերպությունների համար պետական տուրք չի գանձվում, իսկ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համար սահմանված պետական տուրքը 3000 ՀՀ դրամ է:




Լրահոս