Ովքեր են նոր դատավորները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Նախագահի 2017 թվականի նոյեմբերի 30-ի հրամանագրով՝ Վահե Միսակյանը նշանակվել է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, Գոռ Շահբազյանը՝ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ Ալֆրեդ Վարդանյանը՝ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Դեկտեմբերի 14-ինՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Վահե Միսակյանին, Գոռ Շահբազյանին, Ալֆրեդ Վարդանյանին ներկայացնելով համապատասխան դատարանների նախագահներին և դատավորներին, ընդգծել է նրանց մասնագիտական որակներն ու պատրաստվածությունը և հույս հայտնել, որ նորանշանակ երիտասարդ դատավորները նոր ավյուն ու եռանդ կներդնեն արդարադատության պատշաճ իրականացման աշխատանքում և մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով կստանձնեն դատավորի բարձր կոչումը:

Միջոցառման ավարտին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ՀՀդատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի,ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար Շողեր Վարդանյանի մասնակցությամբ նշված դատարաններում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում անդրադարձ է կատարվել դատական համակարգի գործունեությանը վերաբերող առանցքային հարցերին:




Լրահոս