Ամանորն իմ ամենասիրելի տոնն է, խոսքերով նկարագրել հնարավոր չէ. Իրինա Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է  Իրինա Թովմասյանի հետ:

-Իրինա՛, շուտով Ամանոր է, հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք պատրաստվում այդ տոնին: Որտե՞ղ եք պատրաստվում նշել Նոր տարին:

-Ասեմ, որ Ամանորն իմ ամենասիրելի տոնն է: Բնականաբար, այն կանցկացնենք ընտանեկան միջավայրում: Կուզենամ, որ հայրիկս ու մայրիկս էլ միանան մեզ, մեր փոքրիկների հետ գեղեցիկ փաթեթավորված նվերներով գնանք ամուսնուս ծնողների տուն, համեղ ուտելիքներ ճաշակենք՝ Ձմեռ պապիկի ու Ձյունանուշիկի ուղեկցությամբ: Վստահ եմ՝ իմ սպասած հեքիաթային տոնն ենք ունենալու: Մեզ այցելելու են հրաշք հյուրեր, երեխաներիս ուրախությանն էլ չափ ու սահման չի լինելու: Այդ ամենին այնքան բարձր տրամադրությամբ ենք սպասում, որ խոսքերով նկարագրել հնարավոր չէ:

-Իսկ ի՞նչ եք խնդրում Ձմեռ պապիկից: Կարծես թե ունեք ամեն ինչ՝ երջանիկ լինելու համար:

-Ձմեռ պապիկից ակնկալում եմ, որ գալիք տարում ոչ մի երեխա չհիվանդանա: Սա է իմ ամենամեծ ցանկությունը:




Լրահոս