
Կառավարության ներկայացուցիչներն ու «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության միջեւ բանակցությունները չշարունակելու որոշում դեռեւս առկա չէ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախաձեռնության անդամ Սարգիս Բալդարյանը նշեց, թե այս պահին ընթանում են աշխատանքներ իրենց երկու առաջարկներից մեկի շուրջ:
«Այն նախատեսում է կառավարության որոշմամբ գիտության եւ կրթության ոլորտում աչքի ընկած երիտասարդներին տարկետում տալու կարգի հստակեցում: Հավելյալ նորություն այս պահին առկա չէ», – նշեց նա: Հարցին՝ այս տարի հանդիպումներ կլինե՞ն, թե քննարկումները կշարունակվեն հաջորդ տարի, նա նշեց. «ԱԺ-ի՝ նոյեմբերի 22-ի հայտնի կլոր սեղանից հետո մի քանի հանդիպումներ կրկին եղել են: Հրապարակային նոր հանդիպման շուրջ այս պահին պայմանավորվածություն չկա»: