Երևանում Lacoste ապրանքանիշը ներկայացված է իր ողջ տեսականիով և նախատոնական 25 տոկոս զեղչերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիական հանրահայտ Lacoste ապրանքանիշի հայաստանյան ներկայացուցչությունը Dalma Garden Mall-ում և Rio-ում գործող նորաբաց խանութ-սրահներում հայտարարել է նախատոնական 25 տոկոս զեղչ՝ ողջ տեսականու համար: Հարմարավետություն, էլեգանտություն, նրբաճաշակություն և որակ. թերևս այսպես կարելի է բնութագրել Lacoste բրենդի 2017-2018 թվականի նոր տեսականին:

Ներկայացված տեսականին իրոք տարբերվող է և, ինչպես միշտ, անդավաճան Lacoste-ի ոճին, այնպես որ, նախատոնական գնումներ կատարելու համար կարող եք այցելել Lacoste-ի՝ Dalma Garden Mall-ում և Rio-ում գործող նորաբաց խանութ-սրահներ:

«Կյանքը հիասքանչ սպորտ է» նշանաբանով Lacoste ապրանքանիշը ստեղծել է հայտնի ֆրանսիացի թենիսիստ Ռենե Լակոստը: Իսկ կանաչ ալիգատորի ընտրությունը որպես Lacoste-ի տարբերանշանը կապված է այն պատմության հետ, որ մի լրագրող, տեղեկանալով, որ Ռենե Լակոստի խաղի համար գումարի փոխարեն ալիգատորի կաշվից ճամպրուկն է կատարվել որպես խաղադրույք, նրան անվանակոչում է Ալիգատոր: Սա այնքան է ոգևորում Լակոստին, որ նա պատվիրում է կոկորդիլոսի դիզայնով տարբերանշան, ու հենց այսօրվա բրենդի ալիգատորն առաջին անգամ հայտնվում է նրա շապիկի վրա:

Ավելի ուշ՝ 1933 թվականից, հագուստի յուրօրինակ նմուշներ ստեղծող Lacoste ընկերությունը փոքր ծավալները տարեցտարի ընդլայնում է՝ դառնալով ավելի մասսայական: Ապրանքանիշը մինչ օրս որակյալ հագուստ նախընտրողների համար անփոխարինելի է: Lacoste-ն այսօր թողարկում է ինչպես սպորտային և ազատ ոճի հագուստներ, կոշիկներ և աքսեսուարներ, այնպես էլ լայֆ ուղղությամբ հատուկ հավաքածու, որը գեղեցիկ է և հարմարավետ ողջ ընտանիքի համար: Այդ է պատճառով էլ Lacoste–ը հռչակվել է որպես ընտանեկան բրենդ:




Լրահոս