Հարց քաղաքացիներից` ինչպե՞ս է փոխանցվում կարմրուկ հիվանդությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` ինչպե՞ս է փոխանցվում կարմրուկ հիվանդությունը: Կարո՞ղ է առողջ մարդը շփվել կարմրուկով հիվանդի հետ եւ չհիվանդանալ: Ընդհանրապես ի՞նչ միջոցով է փոխանցվում այս հիանդությունը:

Դիաննա Շահնազարյան (32 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Դ. Շահնազարյանի հարցին ի պատասխան` տեղեկացնոմ ենք, որ կարմրուկը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Հիվանդից առողջին փոխանցվում է փռշտալու, հազի եւ խոսակցության ընթացքում: Չի բացառվում կենցաղային իրերի կամ խաղալիքների միջոցով տարածումը:

Եթե պատվաստված չէ կարմրուկի դեմ կամ նախկինում չի հիվանդացել կարմրուկով, ապա մեծ հավանականությամբ, գրեթե 100 տոկոսով կվարակվի եւ կհիվանդանա, քանի որ կարմրուկը խիստ վարակիչ, օդակաթիլային հիվանդություն է: Եթե պատվաստված է կամ նախկինում հիվանդացել է, ապա այս դեպքում ստեղծվում է կայուն անընկալություն /իմունիտետ/ եւ պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ պատվաստվելուց հետո սկսվում է կարմրուկի դեմ հակամարմինների առաջացումը. մարդը պատվաստման 10-15-րդ օրը կարմրուկից պաշտպանված է մոտ 70 տոկոսով: Պատվաստվողի մոտ լիարժեք պաշտպանություն ապահովվում է պատվաստումից հետո` 4 շաբաթվա ընթացքում:




Լրահոս