ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`
Դեկտեմբերի 22-ին ժամը 11:00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կկայանա
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի ամփոփիչ մամուլի ասուլիսը:
Արմեն Աշոտյանը կամփոփի անցնող տարվա արդյունքները:
***
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թադևոս Ավետիսյանի ասուլիսը:
ԹԵՄԱ – ՀՀ աշխատանքային օրենսգրքում առաջարկվող հիմնական փոփոխությունները:
***
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա «Շտիգեն» ընկերության հիմնադիր – տնօրեն,արևային էներգետիկայի փորձագետ Հայկ Շեկյանի ասուլիսը:
Թեմա` Արևային էներգետիկան Հայաստանում. տարվա ամփոփում, հայտարարություն «Շտիգեն»-ի կողմից նախաձեռնած լրագրողական մրցույթի մասին
***
Դեկտեմբերի 22-ին ժամը 12-ին ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքում ասուլիսի ձևաչափով ՀՀ փաստաբանների պալատի նախագահ ԱրաԶոհրաբյանը կանդրադառնա Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքինախագծով փաստաբանների նկատմամբ դատական տուգանք նշանակելու իրավաչափության հարցին:
***
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը կխոսի Ամանորի և Նոր Տարվա խորհրդի մասին:
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 13:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում <<Քաղաքացիական Գիտակցություն >> Ազատական ՀԿ նախագահ, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը կամփոփի տարվա ընթացքում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները, կանդրադառնա ԵՄ և ԵԱՏՄ համաձայնագրերի դրական և բացասական կողմերին, ինչպես նաև կներկայացնի ներքին և արտաքին քաղաքականության սպասելիքները 2018 թվականի ընթացքում:
***
եկտեմբերի 22-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ «Աշուղ Նազելիի «Իմ սուրբ մատուռ» գրքի շնորհանդեսի վերաբերյալ, որի հասույթը կտրամադրվի «Հյուսիս-արևելյան դարպասներ» ծրագրին։
Բանախոսներն են՝
Վարդուհի Գասպարյան – «Վիվարտ» ՄՀԿ նախագահ «Հյուսիս-արևելյան դարպասներ» ծրագրի նախաձեռնող
Նազելի Գրիգորյան – Աշուղ Նազելի հեղինակ, «Հյուսիս-արևելյան դարպասներ» ծրագրի հոգաբարձուների խորհրդի անդամ