
ՀԱՐՑ. Եթե կենսաթոշակառուն ցանկանում է փոխել իր կենսաթոշակի տեսակը, ապա ի՞նչ պետք է անի նա: Ի՞նչ կարգով է փոխվում կենսաթոշակի տեսակը:
Մարգարիտա Մխոյան (65 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, մինչեւ կենսաթոշակառուի տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը, նրա ցանկությամբ փոխում է կենսաթոշակի տեսակը:
Տարիքային կենաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության կամ մասնակի կենսաթոշակի փոխարեն, անկախ կենսաթոշակառուի դիմումից` նշանակվում է տարիքային կենսաթոշակ, իսկ հաշմանդամության կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու կամ այդ իրավունքը ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի տեսակը փոխվում է` կենսաթոշակառուի գրավոր դիմումի համաձայն:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ վերահաշվարկված կենսաթոշակը նշանակվում է դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից: