2017 թվականին Եվրոպայում առավել մեծ ժողովրդականություն վայելող ավտոմեքենա Է ճանաչվել Volkswagen Golf-ը: Համապատասխան վարկանիշը կազմել են JATO Dynamics միջազգային վերլուծական ընկերության մասնագետները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ընթացիկ տարվա 11 ամսում Եվրոպայում գնել են ավելի քան 445 հազար Volkswagen Golf ավտոմեքենաներ:
Ավստրիայում, Բելգիայում, Գերմանիայում, Նորվեգիայում եւ Լյուքսեմբուրգում այն նույնպես առաջին հորիզոնականն Է զբաղեցրել համապատասխան ցուցակներում: Երկրորդ տեղն ստացել Է Renault Clio հեթչբեքը: Դրա ամենաշատ գնորդները Ֆրանսիայում, Պորտուգալիայում եւ Նիդեռլանդներում են:
Այս մոդելի վաճառված ավտոմեքենաների ընդհանուր թիվը կազմել Է գրեթե 300 հազար: Առաջատարների եռյակը եզրափակում Է Volkswagen Polo-ն, որը գնել են 255 հազար անգամ, սակայն անցյալ տարվա համեմատությամբ դրա պահանջարկն ընկել Է ավելի քան 10 տոկոսով: Նրան հաջորդում Է Ford Fiesta ամերիկյան ավտոմեքենան (237 հազար վաճառված օրինակ), իսկ վարկանիշում վերջինը դարձել Է Nissan Qashqai քրոսովերը (230 հազար):