Հարց քաղաքացիներից` քաղծառայության կադրերի ռեզերվում գրանցվելու համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` քաղծառայության կադրերի ռեզերվում գրանցվելու համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել:

Գեւորգ Խաչատրյան (30 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ քաղծառայության կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցման ենթակա անձը այդ հիմքի ի հայտ գալու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, պետք է դիմի Խորհուրդ` ներկայացնելով գրավոր դիմում, անձնագրի, կրթությունը հավաստող փաստաթղթի, աշխատանքային գրքույկի պատճենները, երկու գունավոր լուսանկար, ինչպես նաեւ լրացնի անձնական թերթիկ (դիմումը եւ անձնական թերթիկը լրացվում են Խորհրդի կողմից մշակված ձեւերին համապատասխան):

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, իսկ կադրերի երկարաժամկետ ռեզերվում` մեկ տարի, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված անձի 65 տարին լրանալը:




Լրահոս