Խոստումները տրված են, սպասենք արդյունքներին. Արմեն Ամիրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մշակույթի զարգացման հիմնախնդիը ճիշտ կառավարումն է և արժևորելը մեր մշակութային արժեքները:

Այսօր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ամփոփելով 2017 թվականի գործունեությունը, անդրադարձավ հաջորդ տարվա ծրագրերին: Հիմնական և կարևոր միջոցառումները տեղի կունենան գարնան սկզբին: Կարևորներից է Ապրիլի 24 -ին կայանալիք միացյալ երգչախմբի համերգը:

Նախարարը կարևոր է համարում նոր կինոթատրոնների ստեղծումը՝ ասելով, որ կինոյի զարգացման համար կարևոր է դրանց թիվն ավելացնել ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում: Նախարարի փոխանցմամբ` Երևան քաղաքը գարնանը կունենա նոր գրախանութ, որը նաև գրքասերների համար կլինի ժամանցի վայր:

«Մայիսյան հերոսամարտերի առիթով Պատմության թանգարանը հսկայական ցուցադրության է պատրաստվում, որով մենք հիանալու ենք և հպարտանալու: Աշնանը պատրաստվում ենք մասնակցել ժամանակակից արվեստների համաշխարհային ցուցադրությանը:

2018 թվականին ՀՀ մշակույթի նախարարությունը ձեռք է բերելու 10 գրաբուս. դրանք շարժվելու են դեպի մարզեր, գրքափոխանակվելու են մայրաքաղաքի և մարզերի բնակիչները, ինչպես նաև հնարավորություն են ունենալու շուկայականից ավելի էժան գրքեր ձեռք բերել:

Կստեղծվեն նոր թանգարաններ, որոնցից ամենակարևորը Գորգի թանգարանն է: Թերևս այսքանը 2018 թ.-ի ծրագրերից: Խոստումները տրված են, սպասենք արդյունքներին»,- եզրափակեց նախարարը:




Լրահոս