ՀԱՐՑ. Վերջին շրջանում երեխաներին պատվաստումների հետ կապած բուռն քննարկումներ են տեղի ունենում: Ինձ հետաքրքիր է իմանալ` պոլիոմելիտի պատվաստման համար ինչպիսի՞ հակացուցումներ կան:
Գայանե Երանոսյան (31 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ինչպես ցանկացած պատվաստման դեպքում` հակացուցում են սուր հիվանդությունները կամ խրոնիկ հիվանդության սրացումները, նախորդ դեղաչափից ծանր հետպատվաստումային ռեակցիաները (անաֆիլաքսիա, կվինկեի այտուց, եղնջացան, վակցինասոցացված պոլիոմիելիտ):
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ լրացուցիչ պատվաստումներ են կատարվում այնտեղ, համայնքներում, որտեղ պոլիոմիելիտի պատվաստումներում երեխաների ընդգրկման ցուցանիշները ցածր են նպատակայինից (95%): Լրացուցիչ պատվաստումները կատարվում են կարճ ժամանակահատվածում եւ միամոմենտ` կոլեկտիվ պաշտպանություն ապահովելու նպատակով: Մյուս կողմից պատվաստումների արդյունավետությունը պայմանավորված է նաեւ անհատի իմունային համակարգի արձագանքման աստիճանով: