ՖՈՏՈ. Փորձառու դիետոլոգի խորհուրդները. ինչպես Ամանորից հետո կարճ ժամանակում կորցնել ավելորդ կիլոգրամները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ցրտերի հետ մեկտեղ առույգ մնալն ու միայն առողջ սնունդ ուտելը դժվար է դառնում: Իսկ, երբ հարցը վերաբերում է ամանորյա տոներին, ապա այստեղ գրեթե բոլորը մոռանում են առողջ սնվելու մասին և այն մասին, թե ինչ կլինի իրենց կազմվածքի հետ:

Ամանորյա տոներին բոլորն էլ ավելորդ քաշ են ձեռք բերում: Ընդ որում, հաճախ մեծ կիլոգրամների մասին է խոսք գնում:

Ձմռանն օգտակար է համարվում այն սնունդը, որը շուտ է տաքանում և լավ մարսվում: Դրանք տաք ապուրներն են, արգանակները: Իսկ նրանք, ովքեր ցանկանում են արագ  փոխել ներսի ջերմաստիճանը, կարող են խմել թեյ կամ այլ տաք ըմպելիք:

Եթե երկրորդ կզակն ու կլորացած որովայնը չեն մտնում ամանորյա արձակուրդներում Ձեր ծրագրերի մեջ, ապա այս խորհուրդները Ձեր համար են:

Պետք է բանջարեղեն շատ օգտագործել: Ամանորյա տոներից հետո կարող են նախաճաշին բանջարեղենային կաշա ուտել, ընթրիքին՝ բանջարեղենային ապուր, իսկ ճաշին՝ կարող եք բանջարեղենին ավելացնել ձուկ կամ միս:

Իսկ տոներին կարող եք շատ ուտեղ վարունգ, բողկ, ծնեբեկ: Այս ամենն ավելի օգտակար կդարձնի երեկոն: Կան նաև թեթև աղցաններ, որոնք ևս օգտակար են:

Ձմռանն արևի շողը քիչ է, որը բերում է օրգանիզմում վիտամին D-ի պակասության: Դա էլ իր հերթին կբերի տրամադրության անկման:

Սակայն դրա պակասությունը կարող եք լրացնել հավկիթի, իկրայի, լյարդի, կարագի օգնությամբ: Նաև մի մոռացեք թարմ մրգերի մասին: Իսկ լավ տրամադրության համար պետք է շատ ժամանակ անցկացնեք մաքուր օդում:

Ձմռանն ընդհանրապես դժվար է շատ ջուր խմել: Սակայն ոչ թե պետք  է ջրի քանակությունը նվազեցնել, այլ հակառակը՝ 15 տոկոսով ավելի ջուրչ խմել:

Նաև ջրի պակասությունը կարող եք լրացնել մրգերի և բանջարեղենների օգնությամբ՝ վարունգ, գազար:

Կարող եք նաև կաթնային կոկտեյլ խմել, որում կարող է պարունակվել բանան: Այն կհագեցնի և կազատի քաղցի զգացումից:

Պետք է նաև շատ շարժվել: Սակայն ցանկացած սննդից հետո շատ ավելի կարևոր է ոչ թե նստել և հեռուստացույց դիտել, այլ շարժվել, քայլել:




Լրահոս