27.12.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Չորեքշաբթի` դեկտեմբերի 27–ին, ժամը 11։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը. 2017թ. արդյունքների ամփոփում» թեմայով մամուլի ասուլիս։

Ասուլիսի բանախոսն է` Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը։
***

Դեկտեմբերի  27-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ՀՀ  ԱՆ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը և «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ-ի ղեկավար Սեդրակ Մամուլյանը:

***

Ս.թդեկտեմբերի 27-ինժամը 12:00-ինՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիրտնօրեն Գեղամ Գևորգյանի մամուլի ասուլիսըորի ընթացքում կներկայացվեն Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը:

Մասնավորապեսանդրադարձ կկատարվի գյուղատնտեսության ոլորտում խորհրդատվական համակարգի զարգացմանըՀամայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակությանծրագրի (CARMAC) ընթացքինինչպես նաև օրգանական պարարտանյութի խթանմանն առնչվող հարցերին:

 




Լրահոս