ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավապահները խառնված են. դատախազությունը հրահանգ է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` տարեվերջին ընդառաջ` ՀՀ գլխավոր դատախազությունը հրահանգել է իրավապահ մարմիններին իրենց վարույթում քննվող գործերը ավարտին հասցնել, իսկ եթե կան քրեական գործեր, որոնցով տեւական ժամանակ չեն հայտնաբերվում մեղադրյալները, ապա կասեցնել դրանք:

Մեզ հասած տեղեկություններով` ընդհանրապես, իրավապահ գրեթե բոլոր մարմիններն այս օրերին բավականին խառնված վիճակում են եւ փորձում են ամեն ինչ անել` իրենց վարույթում քննվող գործերով նախաքննության ավարտ հայտարարել կամ այլ լուծում տալ: Իսկ հրահանգի իմաստը տարեվերջյան ցուցանիշների ամփոփումն ու ցանկալի պատկեր ստանալն է:

Ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանման համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից էլ հայտնեցին. «ՀՀ դատախազությունը մշտապես կարեւորում է ողջամիտ ժամկետներում լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի նախաքննության իրականացումը` այդ նպատակով օգտագործելով դատախազական ներգործության անհրաժեշտ միջոցները»:




Լրահոս