
Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հետաքրքրված է Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալի ծառայություններով:
Պարբերականը հայտնում է, որ Կոնտեն անձամբ է զանգահարել ֆուտբոլիստին, որպեսզի նրա հետ բանակցություններ վարի: Վիդալին պատրաստ են 4 տարվա պայմանագիր առաջարկել և տարեկան 15 մլն եվրո աշխատավարձ: Սա 20%-ով ավել է այն գումարից, որը Վիդալը վաստակում է «Բավարիայում»: