Թվում էր` կհայտնվեմ «Յունայթեդ»-ում. Վիդալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալը խոստովանել է, որ նախորդ ամառ «Յուվենտուս»-ից Յունայթեդ տեղափոխվելու շանս է ունեցել, սակայն չի զղջում մյունխենյան ակումբը ընտրելու համար:

«Այո, ես կարող էի տեղափոխվել Անգլիա: Դա նախորդ ամառ էր և ինչ-որ մի պահի ինձ թվում էր, որ տրանսֆերի կայացման համար քիչ է մնացել: Ինձ դուր էր գալիս այդ տարբերակը, բայց ես արդյունքում ընտրեցի «Բավարիա»-ն: Այստեղ ես երջանիկ եմ, նախօրոք գիտեի, թե ինչ երկիր է և ինչպիսի մարդկանց կհանդիպեմ», – ասել է Վիդալը:




Լրահոս