Ռամզան Քադիրովի էջը հեռացվել է պատժամիջոցների պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Facebook սոցիալական ցանցի ղեկավարությունն արգելափակել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի հաշիվը՝ վերջինիս ԱՄՆ-ի պատժամիջոցային ցանկում հայտնվելու պատճառով:

«Մենք տեղեկացել ենք և հաստատում ենք, որ հաշիվները պատկանում էին այն անձին, որն ընդգրկված է հատուկ կարգավիճակ ունեցող քաղաքացիների և ԱՄՆ-ի կողմից արգելված անձանց ցանկում, որոնց վրա ազդում են ԱՄՆ առևտրատնտեսական պատժամիջոցները: Այս առթիվ Facebook-ը իրավաբանական պարտականություն ունի ապաակտիվացնելու այդ անձի հաշիվները», – մեկնաբանել են ընկերությունից:

Հիշեցնենք, որ Քադիրովի հաշիվները Facebook-ում և Instagram-ում, որտեղ ավելի քան 4 մլն մարդ էր բաժանորդագրված, արգելափակվել են դեկտեմբերի 23-ին:




Լրահոս