Ռամզան Քադիրովը լացել է ժողովրդի առջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը լացել է երդմնակալության արարողության ժամանակ` ժողովրդին ուղղված իր ելույթում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Ելույթի ընթացքում քաղաքական գործիչը հիշատակել է իր հորը՝ Չեչնիայի առաջին նախագահ Ախմատ Քադիրովին: «Ես կանեմ հնարավոր ամեն ինչ` ապահովելու հանրապետության խաղաղ, առողջ և գեղեցիկ ապագան: Ես սիրում եմ կրկնել հորս խոսքերը, ով ասել է, որ ճշմարտությունը հաղթելու է», – ասել է Քադիրովը և լացել:

Միջոցառման հյուրերը ծափահարություններով աջակցել են Չեչնիայի ղեկավարին:

«Այսօր հետադարձ հայացք նետելով՝ ես հասկանում եմ, որ այն ճշմարտությունը, որի մասին խոսում էր Ախմատ-հաջին, իսկապես հաղթել է»,-եզրափակել է Քադիրովը՝ ընդգծելով, որ մտադիր է արդարացնել չեչեն ժողովրդի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վստահությունը:




Լրահոս