Մեգան Մարկլի մասին բոլորը խոսում են որպես արքայազն Հարրիի ապագա կնոջ: Այս աշուն թագավորական ընտանիքի անդամները նրան առաջարկություն են արել, նշանադրությունը հաջող անցավ:
Իսկ ինչ է հայտնի Մեգանի մասին, ով է եղել նա և ինչով է զբաղվել մինչև Հարրիին հանդիպելը: Այդ մասին կարող են պատմել նրա Ինստագրամի լուսանկարները: Այժմ նա այնքան էլ ակտիվ օգտատեր չէ, բայց նախկինում շատ ակտիվ էր: Հարսնացուի պրոֆիլում առկա է 2 հազար լուսանկարներ` արված նախորդ կյանքից:
Նա հրապարակում էր ոչ պաշտոնական բնույթի լուսանկարներ` առանց իմանալու, որ կյանքն անակնկալներ կմատուցեր և նա կհանդիպեր բրիտանացի արքայազնի և ընտանիքի, ովքեր հետևում են էթիկետի կանոններին: Նա սիրում էր սելֆիներ անել:
Մի քանի լուսանկարներում նա գիշերազգեստ է, ալկոհոլ է խմում կամ սիրախաղի դիմում տղամարդկանց հետ:
Մեգանը ծագումով Քալիֆորնիայից է: Նրա հայրը հոլիվուդյան ֆիլմերի օպերատոր էր:
Մեգանը մոդել և դերասանուհի է աշխատել: Հաջողությունը նրան այցելել է «Հիշիր ինձ» ֆիլմից:
Բացի այդ, Ելիզավետայի ապագա հարսը մեկ անգամ ամուսնացած է եղել: Մեգանը երկու տարի ապրել է կինոռեժիսոր Տրեվոր Էնգելսի հետ:
Այժմ աղջիկը պետք է մտնի այլ աշխարհ և հրաժեշտ տա անցյալին: