ՖՈՏՈ. Աստղեր, ովքեր իրենց միլիոնները ծախսում են միայն բարեգործության վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք սովոր ենք մշտապես սիրում ենք նախանձել աստղերին, նրանց կարողությանը, հաջողությանը, գեղեցկությանը: Սակայն կան այնպիսինները, ովքեր իրենց աշխատած գումարները սիրում են տալ կարիքավորներին:

Նրանք այլ մոտեցումներ ունեն: Թանկարժեք նավեր, դիզայներական հագուստ, զարդեր, ավտոմեքենաներ գնելու փոխարեն նրանք իրենց գումարները ծախսում են բարեգործության վրա:

Կոնստանտին Խաբենսկի

Դերասանի հետ մեծ ողբերգություն տեղի ունեցավ: 2008 թվականին քաղցկեղից մահացավ նրա կինը: Խաբենսկին չկարողացավ փրկել կնոջը, սակայն մտածեց, որ կարող է կյանք վերադարձնել ուրիշներին: Նա ստեղծեց բարեգործական ֆոնդ, որը օգնում է գլխուղեղի քաղցկեղ ունեցող երեխաներին: Դերասանը ուրախանում է ամեն անգամ, երբ իր բարեգործության շնորհիվ հնարավոր է լինում հերթական անգամ փրկել որևէ մեկի կյանքը: Այդպիսի դեպքերն արդեն հարյուրից ավել են:

Գոշա Կուցենկո

Դերասանը ֆոնդ ունի, որն օգնում է հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաներին:  Կուցենկոն տարվա մեջ երկու անգամ բարեգործական համերգներ է կազմակերպում, որպեսզի իր կազմակերպության համար ավելի շատ գումարներ հավաքի:

Քիանու Ռիվզ

Դերասանը սիրում է ընկերանալ անտունների հետ, շփվել կյանքից նեղացած մարդկանց հետ`օգնելով նրանց: Նաև նա խնամում է քույրիկին, ով քաղցկեղ ունի: Դերասանի ֆոնդն օգնում է հենց այդ հիվանդությունն ունեցող մարդկանց: Անձամբ նա շատ համեստ է ապրում, նույնիսկ օգնվում է հասարակական տրանսպորտից:

Լեոնարդո Դի Կապրիո

Նրա ֆոնդը ստեղծված է դեռ 1998-ից, հասցրել է տարբեր բարեգործական ընկերությունների ծրագրերի համար տրամադրել երեսուն մլն դոլարից ավել գումար: Նաև դերասանին անհանգստացնում է շրջակա միջավայրի վիճակը, նա նույնիսկ փաստավավերագրական ֆիլմ էր հրապարակել, թե ինչպես պետք է փրկել մոլորակը:

Անջելինա Ջոլի

Դերասանուհին արդեն երկար տարիներ բարի կամքի դեսպան է հանդիսանում: Նա օգնում է երրորդ աշխարհի բնակիչներին:

Նատալյա Վոդյանովա

Դերասանուհու ֆոնդը զբաղվում է երեխաների համար տարածքների շինարարությամբ, տալիս է իրավաբանական, բժշկական, հոգեբանական օգնություն:

 

 

Քեյթ Միդլթոն

 

Նա կարծում է, թե որքան մարդը պարզ է, այնքան հեշտ է նրա հետ շփվել: Ամուսու հետ միասին նրանք մեծ գումարներ են տրամադրում բարեգործությանը:




Լրահոս