
Թուրքիայում ազատ է արձակվել ամիսներ շարունակ կալանքի տակ պահված Գերմանիայի ևս մի քաղաքացի: Հայտնի է, որ Գերմանիայի քաղաքացուն ազատ են արձակել ոչ պայմանականորեն, նա ազատ կարող է դուրս գալ Թուրքիայից և վերադառնալ Գերմանիա:
Գերմանիայի 45-ամյա քաղաքացին ձերբակալվել էր սեպտեմբերին՝ Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում: Նրա ձերբակալման ու կալանքի տակ մնալու պատճառներն այդպես էլ չհրապարակվեցին մամուլում:
Թուրքիայում դեռևս Գերմանիայի առնվազն 7 քաղաքացի շարունակում է բանտում մնալ՝ քաղաքական պատճառներով: