Չեչնիայի ղեկավարը Ռամզան Քադիրովը հայտարարել է, թ մտադիր չէ վերադառնալ Facebook սոցիալական ցանց: Նա այդ մասին հայտնել է իր Telegram ալիքում:
«Հայտարարում եմ, որ սկզբունքորեն չեմ պատրաստվում վերադառնալ Facebook: Սա շատ պատասխանատու հայտարարություն է»,-գրել է Կադիրովը։
Նա այսպիսի հայտարարություն է արել իր էջը արգելափակելուց հետո: Նա պարզաբանել է, որ այս ցանցում արգելափակվածի փոխարեն նախկին հասցեով նոր էջը ստեղծվել է լիազորված անձի կողմից առանց իր մասնակցության «հերթական նմանակի ստեղծումից, այն գովազդային ակցիաներում, սադրիչ նպատակներով կամ էլ անիմաստ թրոլինգներում օգտագործելուց խուսափելու համար»։