Տարվա երկրորդ կեսից հետո կզբաղվեք այն գործերով, որից առավել շատ եք գլուխ հանում . աստղագուշակ Արա Բաբլոյանի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարմիր աքաղաղին եւ կրակի տարերքին 2018թ. կփոխարինի դեղին հողե շունը: Դա ոչ միայն շրջադարձային կփոխի առանձին մարդկանց կյանքը, այլ նաեւ, ընդհանուր առմամբ, ներհայաստանյան քաղաքական իրավիճակը: Շունը պարզ արարած չէ: Նրա հավատարմության մեջ վտանգ է թաքնված եւ հաջողություն կբերի միայն նրանց, ովքեր ներդաշնակություն եւ խաղաղություն են սիրում, ովքեր արժանի են հարգանքի եւ վստահության, ովքեր օգնում են մյուսներին:

2018թ. տիրակալը տանել չի կարողանա նրանց, ովքեր խաբում եւ ստում են: Այդպիսի հատկություններ ունեցողներին հեշտ չի լինի 2018-ին: Շունն առանձնանում է պատասխանատվությամբ եւ հետեւողականությամբ: Նա չի սիրում դավաճաններին: Եւ այս առումով հետաքրքիր է, թե հայրենի պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին ինչ ապագա է սպասվում եկող տարում: Ավանդույթը չխախտելով` «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Հայաստանի քաղաքական եւ պաշտոնական էլիտայի մի քանի ներկայացուցիչների ապագան՝ ըստ հորոսկոպի նշանների:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյան

2017-ի աքաղաղի տարին անակնկալներով լի էր խոզի տարում ծնված Բաբլոյանի համար: Օրենսդիր մանկաբուժի աշխատանքից կտրուկ անցում դեպի երկրի թիվ մեկ ամբիոնի ղեկավարի պաշտոնին, որի բուն գործառույթները մինչ օրս անհասկանալի են նրա համար: 2018թ. իրադարձությունները ցլերի համար արագ կզարգանան։

Շտապե՛ք ավարտին հասցնել բիզնես նախագծերը, ընտանիքի երիտասարդ անդամների պաշտոնական առաջխաղացման հարցերի լուծումը, քանի ժամանակ ունեք: Առավել հավանական է, որ տարվա երկրորդ կեսից հետո զբաղվեք այն գործերով, որից առավել շատ եք գլուխ հանում եւ ստիպված չեք լինի տարբեր իրավիճակներում չմտածված հայտարարություններ անել:

Տեղապահի Ձեր գործառույթը կավարտվի կեղծ շնորհակալությունով: Աշխատեք շատ չոգեւորվել այդ փաստից, քանի որ Ձեզ մոտ բժշկությունից խոսելն է միայն լավ ստացվում: Շան տարում հավատարիմ եղե՛ք գոնե ինքներդ Ձեզ, եթե սկզբունքների հավատարմությունն արդեն անհնար է դարձել:

Շարունակելի…

Քաղաքական ու պաշտոնական գործիչների ապագան «գուշակեց» Թագուհի Թովմասյանը




Լրահոս