Զգուշացեք գործընկեր գեներալների խանդից. աստղագուշակ Սեյրան Սարոյանի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարմիր աքաղաղին եւ կրակի տարերքին 2018թ. կփոխարինի դեղին հողե շունը: Դա ոչ միայն շրջադարձային կփոխի առանձին մարդկանց կյանքը, այլ նաեւ, ընդհանուր առմամբ, ներհայաստանյան քաղաքական իրավիճակը: Շունը պարզ արարած չէ: Նրա հավատարմության մեջ վտանգ է թաքնված եւ հաջողություն կբերի միայն նրանց, ովքեր ներդաշնակություն եւ խաղաղություն են սիրում, ովքեր արժանի են հարգանքի եւ վստահության, ովքեր օգնում են մյուսներին: 2018թ. տիրակալը տանել չի կարողանա նրանց, ովքեր խաբում եւ ստում են:

Այդպիսի հատկություններ ունեցողներին հեշտ չի լինի 2018-ին: Շունն առանձնանում է պատասխանատվությամբ եւ հետեւողականությամբ: Նա չի սիրում դավաճաններին: Եւ այս առումով հետաքրքիր է, թե հայրենի պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին ինչ ապագա է սպասվում եկող տարում: Ավանդույթը չխախտելով` «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Հայաստանի քաղաքական եւ պաշտոնական էլիտայի մի քանի ներկայացուցիչների ապագան՝ ըստ հորոսկոպի նշանների:

ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյան

Կույսի համաստեղության տակ ծնված պաշտոնաթող գեներալի համար աքլորի տարին վատ չէր: Առողջական որոշ հարցեր եւ քաշի հետ կապված խնդիրները բավականին կարգավորվեցին: Այծի տարում ծնված գեներալի համար իմիջային խնդիրները կարծես թե վերջնականապես հաղթահարված են: 2018թ. շարունակեք անկեղծորեն կիսվել Ձեր հույզերով: Իհարկե, ստիպված կլինեք այծի պես պոզահարել հասարակության որոշ խավի ներկայացուցիչների, բայց աստղերը հուշում են չմոռանալ, որ գլխավորը եկեղեցիների պաշտպանությունն է, այլ ոչ եկեղեցաշինությունը:

Եւ որպեսզի բալանսի բերեք աշխատանքն ու անձնականը, ստիպված կլինեք վերակառուցել Ձեր սահմանագիծը, հաղթահարել նախախնամությունները, գնալ բարդ հարցերի վերաբերյալ բաց քննարկումների, ցուցաբերել ինքնավստահություն: Զգուշացեք գործընկեր գեներալների խանդից. այն կարող է վնասակար լինել: Դրա համար աստղերը հուշում են շան տարում առավել շատ օգտագործել ոչ թե գինի, այլ օղի` արյան ճնշման եւ այլ առողջական խնդիրներ չհարուցելու համար: Մեջքով քնելու սովորույթը իսպառ վերանայեք:

Շարունակելի…

Քաղաքական ու պաշտոնական գործիչների ապագան «գուշակեց» Թագուհի Թովմասյանը




Լրահոս